Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու Գասպարիի հետ Տիգրան Եգորյանի տեսակցությունը չի թույլատրվել. պարզաբանում

Փետրվար 25,2016 19:15

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե Վ. Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանին թույլ չեն տվել հանդիպել իր վստահորդի հետ: Այդ կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է.

2016թ. փետրվարի 25-ին, ժամը 1417–ին, փաստաբան Տիգրան Եգորյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ հայտնելով, որ հանդիսանում է կալանավորված անձ Վարդգես Լիվանի Գասպարիի պաշտպանը և խնդրել է թույլատրել տեսակցել վերջինիս հետ:

Կալանավորված անձ Վ.Գասպարիի անձնական գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ այնտեղ բացակայում է վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղղված համապատասխան հավաստագիր առ այն, որ փաստաբան Տիգրան Եգորյանը հանդիսանում է Վ.Գասպարիի պաշտպանը: Ավելին` առկա է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Խաչատրյանի 22.02.2016թ. թիվ 40/18-31154 գրությունը, համաձայն որի կալանավորված անձ Վ.Գասպարիի պաշտպան է հանդիսանում Դավիթ Գյուրջյանը:

Վ.Գասպարիի պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված հիմքեր կցված չեն եղել նաև փաստաբան Տ. Եգորյանի կողմից ներկայացված դիմումին:

Համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի. /Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը փաստաբանի կամ պաշտպանի հետ տրամադրվում է այն դեպքում, երբ փաստաբանը կամ պաշտպանը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանական գործունեության արտոնագիր կամ փաստաբանի վկայական՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղղված համապատասխան հավաստագրի հիման վրա։ /

Ինչ վերաբերվում է քրեական գործի հետ չկապված որպես փաստաբան իրավաբանական օգնություն ցույց տալու հանգամանքին, ապա հիշյալ ընթացակարգը ևս հստակ կանոնակարգված է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով, ըստ որի կալանավորված անձի միջնորդության հիման վրա, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, նրան թույլատրվում են նաև առանձին, անարգել տեսակցություններ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, եթե դա կապված է կալանավորված անձին քրեական գործի քննության հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտության հետ։ Սույն դեպքում առկա չեն եղել նաև օրենքով սահմանված վերոհիշյալ հիմքերը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վ. Գասպարիի հետ Տ. Եգորյանի տեսակցությունը չի թույլատրվել:

Նույն օրը, ժամը 1715 -ին «Նուբարաշեն» ՔԿՀ է ներկայացվել Հատուկ քննչական ծառայության 25.02.2016թ. թիվ 18-170-կգ-16 գրությունը, ըստ որի Տիգրան Եգորյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործով հանդիսանում է Վ.Գասպարիի պաշտպանը:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի     15-րդ հոդվածի պահանջները անշեղորեն պահպանելու, ինչպես նաև Վ.Գասպարիի պաշտպանության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու նպատակով, հեռախոսակապի միջոցով Տ.Եգորյանը տեղեկացվել է, որ իրավունք ունի անխոչընդոտ այցելել «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ և տեսակցել իր վստահորդի հետ:

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29