Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Քաղաքացին պետք է տեսնի և զգա, որ մենք իր կողքին ենք»

Փետրվար 25,2016 19:03

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների հետ` ամփոփելու վարչության նախորդ տարվա աշխատանքն ու մոտեցումները, ինչպես նաև ծանոթանալու վարչության ընթացիկ խնդիրներին և առաջիկա անելիքներին:

Անդրադառնալով քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պետք է բացառվի ոչ իրավաչափ արձանագրությունների կազմումը:

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները պետք է լինեն հիմնավորված և գրագետ: Սա մասնագիտական պահանջ է, որը իրավաբանական վարչության աշխատակցի ամենաառաջնային պարտականությունն է»,- ընդգծել է քաղաքապետն ու հանձնարարել մշտական հսկողության տակ պահել այս պահանջը:

Առանձնակի կարևորելով բնակիչների հետ մշտական կապի ապահովումը՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավելի ճշգրիտ աշխատանք տանել քաղաքապետարան դիմած քաղաքացիների հետ և աջակցել իրավական հարթությունում: Քաղաքապետը կարևորել է նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ մշտական համագործակցված աշխատանքը՝ հատկանշելով փորձի փոխանակումն ու մոտեցումների հստակ ներկայացումը:

«Իրավաբանական վարչությունը դեռևս անելիքներ ունի: Հատկապես ֆիզիկական անձանց հետ կապված դեպքերում հանգամանորեն ուսումնասիրե՛ք ամեն մի մանրուք: Մենք չպետք է անհարկի ավելացնենք մեր համաքաղաքացիների բեռը: Քաղաքացին պետք է տեսնի և զգա, որ մենք իր կողքին ենք»,-ասել է քաղաքապետը:

Գոհունակություն հայտնելով 2015թ. ընթացքում վարչության կատարած աշխատանքներից` քաղաքապետը, այնուամենայնիվ, հորդորել է վարչությանն ավելի պատասխանատու և բծախնդիր լինել այլ կառույցների հետ աշխատանքներում, իրավական հարցերում և վարույթներում: Նա նաև անդրադարձել է վարչական արձանագրությունների ու վարույթների գործընթացներին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29