2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Կ. Ավետիսյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը` ընդդեմ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի գործով տեղի ունեցավ նախնական դատական նիստ:
Սույն հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է պարտավորեցնել ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին՝ տրամադրել 1992-2015թթ. ընթացքում ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց տվյալները` ըստ տարիների: Նախնական դատական նիստին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացուցիչ, Կազմակերպության իրավաբան Անի Չատինյանը և ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի ներկայացուցիչ Էդգար Անդրեասյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ