Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը կժամանի Ադրբեջան: Այս մասին հաղորդում է minval.az-ը:
Այցը նախատեսվում է փետրվարի 29-ին և կշարունակվի մինչև մարտի 1-ը:
Այցի ընթացքում Պեդրո Ագրամունտը նախատեսում է մի շարք հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ