Լրահոս
Օրվա լրահոսը

«5 հոգով 5 հարց, որ տաք, 6 ելույթ ունենաք՝ սեպտեմբերին կքննարկենք». Նաղդալյանը հեգնում է ՕԵԿ պատգամավորներին

Փետրվար 25,2016 17:41

Այսօր ԱԺ նիստում ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը դիտողություն արեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը 2016-ի գործունեության ծրագիրն է ներկայացնում ԱԺ-ում, բայց հիմա արդեն փետրվարի վերջն է. «Սա ձեզ չի ուղղված այնքան, ինչքան ԱԺ-ին, 2 ամիս անցել է 2016 թվականից»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը շատ կոշտ արձագանքեց Մհեր Շահգելդյանին. «Լավ է, որ նկատել եք, որ սա արդեն փետրվար ամիսն է: Գուցե նկատած լինեիք նաեւ, որ փետրվար ամսին ԱԺ-ն դեռ երկրորդ լիագումար նիստն է անում: Եվ մինչեւ մեզ կշտամբելը ասենք, որ եթե նկատած լինեիք՝ առանց կշտամբանքի ասեմ՝ 5 հոգով յուրաքանչյուրդ մեծ թե փոքր հարցի վերաբերյալ 5 հարց, որ տաք, 6 ելույթ ունենաք, էդ դեպքում մենք ծրագրերը ոչ թե փետրվարին, այլ կարող է սեպտեմբերին քննարկեինք: Այնպես որ, ձեր կշտամբանքը բոլորովին տեղին չեմ համարում»:

Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մենք կարող է 5 հոգով 10 հարց էլ տանք: Պառլամենտը աշխատանքի տեղ է: Մեր օրենսդրական նախաձեռնությունները տարիներով մնում են: Ես չեմ կշտամբում, այդպիսին է իրավիճակը»:

Մհեր Շահգելդյանը նեղսրտեց, որ այդ մասին շատ են խոսում, բայց իրենք իրենց ընտրողների առաջ պարտականություններ ունեն, պարտավոր են քաղաքական հարցադրումներ անել գործադիրին: Հերմինե Նաղդալյանն էլ, թե՝ լավ եք, անում, որ լավ եք աշխատում, բայց մի բողոքեք. «Շատ ենք խոսում՝ շատ է տեւում, համբերեք, տեսնենք մինչեւ երբ կտեւի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29