Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրաբյան. «Օզանյանի եւ դաշնակների հարաբերությունները լարված են եղել»

Փետրվար 25,2016 17:25

Ռուսաստանի փակ արխիվներում պահպանվում են զորավար Անդրանիկ Օզանյանի կենսագրությանն առնչվող փաստաթղթեր: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում Զորավար Անդրանիկի 151-ամյակի առթիվ կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը. «Հուսով ենք, որ մեր ակտիվ գործունեության արդյունքում կհասցնենք ծանոթանալ այդ արխիվներին: Վերջերս Ռուսաստանից տեղեկություններ ենք ստացել Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ Անդրանիկի գործողությունների մասին: Օրեր առաջ էլ ռուսերենով լույս է տեսել Հրաչիկ Սիմոնյանի` Օզանյանի մասին գիրքը, որը դեռ չեմ հասցրել ուսումնասիրել»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպիսին են եղել զորավարի եւ «Հայ հեղափոխական դաշնակցության» հարաբերությունները, որոնց մասին իրարամերժ տվյալներ կան. «Դաշնակների եւ Օզանյանի հարաբերությունները լարված էին: Նա հեռացվել է կուսակցությունից, հետո նորից է մտել` իր բնավորության, անհաշտ լինելու պատճառով: Նա ավելին էր սպասում, քան իրականությունն էր»:

Վիրաբյանը նաեւ նկատեց, որ զորավարի 150-ամյակը նախորդ տարի պետական մակարդակով չնշվեց. «Ես նրան համեմատում եմ Իտալիայի ազգային հերոս Գարիբալդիի հետ: Ճիշտ է, Անդրանիկը Գարիբալդիի հաջողությանը չհասավ, բայց մեր ժողովրդի պատմության մեջ մնաց որպես իր կյանքն ազատագրական պայքարին նվիրած մարդ»:

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Հետաքրքիր փաստ <> գրքից,,Անդրանիկը տարբեր ժամանակներում,էջ 330,336,679,նշում է 1 միլիոն զոհերի մասին. ինձ շատ է հետեքրքրում որտեղից է վերցված 1,5 միլիոն զոհերի մասին տեղեկությունը,

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29