Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վա՞տ է, որ 189 $-ը ՌԴ-ն իջեցրել է 165 $, մարդիկ լավություն են արել». Ռոբերտ Նազարյանը՝ Փաշինյանին

Փետրվար 25,2016 17:12

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց՝ եթե սահմանի վրա գազի գինն իջել է 189-ից 165 դոլարի՝ դոլար-դրամ փոխարժեքի վնասը փոխհատուցելու համար, խոշոր սպառողներ կան, որոնք վճարում են հենց դոլարով, նրանք վճարում են 272 դոլարով, բայց նրանց համար էլ գազի գինը չփոխվեց. «Ո՞նց է ստացվում, որ երկու պարագայում էլ հաշվարկն արվում է ոչ հօգուտ ՀՀ սպառողների»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, գազի փաստաթղթերը հիմք են տալիս ասելու, որ մեզ մոտ կորուստները, ԱՊՀ երկրների համեմատ, կրկնակի պակաս են:

Ռոբերտ Նազարյանը, ինչ հարց ուղղել էր Փաշինյանը, համաձայնեց. «Իհարկե, այդպես է»: Նիկոլ Փաշինյանն էլ հեգնեց. «Ես հարցեր տվեցի, որ պատասխաններ ստանամ, բայց դուք ընդամենը հաստատեցիք իմ հարցերի մեջ եղած տեղեկությունը: Ասում եք՝ այո, ցավոք սրտի, այդպես է.Եթե ես ասեի՝ ցավոք սրտի այդպես է, դեռ հասկանալի կլիներ, բայց ձեր հանձնաժողովի իմաստն այն է, որ բարեբախտաբար այդպես չլինի: ՀԷՑ-ը հայկական ընկերություններին փող չի տալիս, սնանկացնում է, Ռուսական Հրազդան-5-ի ամբողջ պարտքերը փակում ա: Մենք էլ ասում ենք, վա՜յ ՀԷՑ-ը դժբախտության մեջ է, պիտի փող տանք, որ ՀԷՑ-ը փոսից դուրս գա: ՀՀ-ի շահերի՞ց են այդ ընկերությունները գործում, թե՞ ընդդեմ ՀՀ շահերի: Դուք պարտավո՞ր չեք ՀՀ-ի շահերը պաշտպանել»:

Ռոբերտ Նազարյանն արձագանքեց. «Վա՞տ է, որ 189 դոլարը ՌԴ-ն իջեցրել է 165 դոլարի սահմանի վրա, որպեսզի մեր բաժանորդի համար գնային խնդիր չառաջացնի: Իհարկե, լավ է, դուք այդ մեծ խնդիրն ընդունում եք, խոշոր սպառողների համար էլ ասում եք՝ դե նա էլ անեիք: -Մարդիկ ընդառաջ են գնացել, լավություն են արել: Դուք կարող եք ասել՝ վատություն են արել, ՌԴ-Հայաստան տարանջատում եք ուզում տեսնեք, քաղաքականացնեք: Բայց մենք քաղաքական կառույց չենք: ՀԷՑ-ը ֆինանսական պատժամիջոցների է ենթարկվել մեր կողմից: Կարող է չափը տուգանքի ծիծաղելի է, բայց օրենքով ավելի շատ թույլ տվեք՝ ավելի շատ անենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29