Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագների տակ ժողովրդի «ճկռալու» մասին (Տեսանյութ)

Փետրվար 25,2016 16:28

«Այսօր ամբողջ ժողովուրդն ուղղակի ճկռում է էլեկտրաէներգիայի հաշիվների տակ: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ, օրինակ, եթե 2012-ին 1 ամսվա աշխատավարձով հնարավոր էր գնել 3772 կվտ/ժամ, ապա 2015-ին՝ 3365 կվտ ժամ, սպառողի համար վիճակը վատանում է: Տպավորություն է, որ դուք ձեր առաքելությանը հավատարիմ չեք: Ըստ նրա, հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների բոլոր հայտերը բավարարում է, իսկ սպառողը չի կարողանում հայտ ներկայացնել: Սպառողն էլ ցույց է անում, մասսայական հայտ է ներկայացնում, որ դժգոհ է, ինչպես եղավ անցյալ տարի»,- այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ռոբերտ Նազարյանը ժողովրդի «ճկռալու» մասին պատասխանեց, որ եթե համեմատում ենք 5-7 տարի առաջվա հետ, պարզ է, որ այսօր ավելի շատ ենք վճարում, մեր գրպանից ավելի շատ գումար է դուրս գալիս: Բայց նա չհամաձայնեց, որ իրենց գործառույթները լավ չեն իրականացնում. «Դուք լավ գիտեք մարդկանց ախորժակները, որոնք հայտեր են ներկայացնում, սակագնի հետ շոշափելի տարբերություն է լինում»:

Ռոբերտ Նազարյանը Զուրաբյանին հրավիրեց, որ միասին քննարկեն, ցույց տա իրեն այն տեղը, որտեղ ռեզերվ է տեսնում, սակագինը իջեցնեն:

Զուրաբյանը հրավերն ընդունեց:

Ռոբերտ Նազարյանը պատգամավորներին բացատրեց, որ ռեզերվը հասկանալի է, բայց ՀԷՑ-ը պետք է նաեւ իրենց սահմանած որակին համապատասխան ծառայություն կարողանա մատուցել, ներդրումներ անել՝ լարումը նորմալ լինի, 4 ժամից ավելի իրավունք չունի հոսանքազրկել եւ այլն: Ըստ Նազարյանի՝ եթե իրենց մնա՝ 20 անգամ ավելի շատ ներդրում կանեն, բայց իրենց թողնող չկա, դա սակագնի վրա կանդրադառնա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29