Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույց. ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության խոսքի ուսումնասիրություն առցանց տիրույթում

Փետրվար 25,2016 16:23

2015թ.-ի մայիսի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է հետազոտություն ՀՀ առցանց տիրույթում ԼԳՏԲԻ անձանց նկատմամբ վերաբերմունքի ու նրանց իրավունքների ոտնահարման դրսևորումների վերաբերյալ:

Ուսումնասիրվել է մոտ 10 հազար հրապարակում այդ թվում լրագրական նյութեր, տեսակենտներ – գրառումներ սոց ցանցերում, նյութերի մասին առցանց տարածքում հայտնված կարծիքներ, զլմ-ների կողմից պարտադրված տեսանյութեր, ձայնագրություններ, որոնք կրկին քննարկվել են առցանց տարածքում:

ՀՀ տարածքում քաղաքացիական, քաղաքական և մշակութային հարթակներում իրականացած տարբեր իրադարձություններ զուգորդվել են ԼԳՏԲԻ համայնքի նկատմամբ ատելության և պաշտպանողական տաբեր գրառումներով ու բռնկուն քննարկումներով ինչպես սոց ցանցերում այդպես էլ կայքերում և ԶԼՄ-ներում:

ԼԳՏԲԻ համայնքի վերաբերյալ սկանդալային վերնագրերը շարունակում են մնալ հիթային, շատ առցանց լրատվամիջոցների համար, ցավոք սրտի հաճախ միայն ուշադրության կենտրոնում հայտնվելու կամ միտումնավոր՝ ատելություն բորբոքելու համար:

Այսինքն ԼԳՏԲԻ համայնքի վերաբերյալ հրապարակվող նյութերի 85-90 տոկոսում չեն բարձրաձայնվում հիմնախնդիրներ , չեն ներկայացվում կշիռ ունեցող փաստեր ու տեղեկություններ: Դրանցում ամփոփված են աղմկահարույց , հաճախ ոչ կոմպետենտ մարդկանց տեսակետներ կամ կարծիքներ /քաղաքական գործիչներ, դերասաններ, հայտնի մայրիկ, ովքեր երբեմն չունենք հասարակ տեղեկացվածություն մարդու իրավունքների ոտնահարումների, ԼԳՏԲԻ համայնքի հիմնախնդիրների մասին, սակայն կարծիք են հայտնում/, մերկապարանոց ապատեղեկատվություն /տեղեկություն առանց փաստի, փաստեր կասկածելի աղբյուրներից և այլն/ և ժողովրդավար երկրի համար ամենատխուր փաստերից մեկը՝ ԶԼՄ–ների կողմից միտումնավոր խտրականության, ատելության խոսքի վառ դրսևորումներ:

Հետաքրքիր կերպով այս տարի առավել ակտիվացել է իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից տարածվող հաղորդագրությունների, տեսակետների ու տեսանյութերի տարածումը առցանց տարածքում, ինչը ոչ թե ԶԼՄ-ների բարյացակամության այլ կազմակերպությունների առավել արդյունավետ աշխատանքի մասին է փաստում:

ԼԳՏԲԻ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի բարձրաձայնում առցանց տարածքում գրեթե բացառապես իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կամ դրանց կողմից իրականացված ԶԼՄ-նախագծերի միջոցով է տեղի ունենում- հիմնականում LGBTnews.am էլեկտրոնային լրատվական կայք, «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ, «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և այլն:

Նախորդ տարի իրականացրած հետազոտությունը թույլ է տալիս մի շարք համեմատություններ անել /Տես նախորդ տարվա հետազոտություն/, այդ թվում ամրագրել LGBTnews.am էլեկտրոնային լրատվական կայքի հանգուցային դերը առցանց տարածքում ԼԳՏԲԻ համայնքի հիմնախնդիրների ներկայացման և ատելության խոսքի, խտրականության կամ ապատեղեկատվության դեպքում, որպես հակակշիռ փաստարկների և տեղեկատվության աղբյուր: Այս կայքի առկայությունը թույլ է տալիս մի շարք քաղաքացիների, ովքեր դեմ են ատելության, խտրականության դրսևորումներին, իրավունքների ոտնահարումներին առցանց տարածքում ներկայացնել կայքում տեղ գտած տեղեկատվությունը, հղումները՝ դրանցով իսկ ամրագրելով իրենց հանդուրժողական տեսակետները:

Մինչդեռ նախորդ տարիներին վերոհիշյալ քաղաքացիները առցանց տարածքում սեփական կարծիքը ԼԳՏԲԻ համայնքի հիմնախնդիրների վերաբերյալ երկմտելով կամ կասկածի տակ դնելով էին հայտնում, երբեմն առանց փաստերի: Կայքը նպաստում է, որպեսզի ավելի հաճախ հանդիպեն ԼԳՏԲԻ համայնքի նկատմամբ հանդուրժողականություն սերմանող նյութեր, հիմնախնդիրների վերաբերյալ առավել ամբողջական տեղեկություններ:

Կրկին համեմատություն անելով նախորդ տարվա հետազոտության հետ, պետք է ամրագրել, որ «ԼԳՏԲԻ համայնքը», որպես թեմա քննարկվում է առհասարակ հանրային գործընթացներին զուգահեռ, իբրև դրանց անքակտելի մաս: Մի կողմից դա փաստում է այն մասին, որ ԼԳՏԲԻ համայնքը հասարակության բաղկացուցիչ մաս է, ընդունվի դա թե ՝ ոչ, մյուս կողմից դա նշանակում է, որ ատելության խոսք սերմանելու հարմար հարթակ են դառնում հանրային գործընթացները:

Մատնանշենք կոնկրետ օրինակներ. Եթե 2014 թ.-ի ԼԲԳՏ համայնքին առնչվող թեմաների, ինչպես նաև ատելության խոսքի արտահայտման գագաթնակետը եվրատեսիլն էր ՝ Կոնչիտա Վյուրստի հաղթանակով, ապա 2015թ.-ի հունիսի վերջին տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան» հանրային ընդվզումը հոսանքի թանկացման դեմ դարձավ հարմար առիթ, կրկին շրջանառության մեջ դնելու ԼԳՏԲԻ համայնքին առնչվող թեմաները՝ օրինակ սոց. ցանցերում հայտնվեցին նրանց դեմ և կողմ կարծիքներ, փորձեր արվեց շարժումը վարկաբեկել, ԼԳՏԲԻ անձանց մասնակցությունը դիտարկելով որպես «սև բիծ», իսկ երբ սոց ցանցերում հայտնվեցին նրանց մասնակցությունը պաշտպանող տեսակետներ, հայհոյանքների տարափ տեղաց դրանց հեղինակների հասցեին, ովքեր սոց ցանցերում գրում էին, որ նրանք նույնպես հասարակության բաղկացուցիչ մաս են:

 

New Generation Humanitarian NGO

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29