Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ

Փետրվար 25,2016 16:04

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ։

ՀՀ Արարատի մարզի բնակիչ Մակար Անտոնյանից ստացվել է գրավոր հաղորդում առ այն, որ կինը 2015թ. հունիսին հղիացել է և 2016թ. հունվարի 30-ին տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ նույն օրը ծննդաբերել է, սակայն ծնունդ ընդունող բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինն ստացել է գլխի, ողնաշարի փակ բութ վնասվածք, սուբարախնոիդալ և սուբդուրալ արյունազեղումներ։

Նորածինը տեղափոխվել է «Մուրացան» Բ/Կ, որտեղ հիշյալ վնասվածքների հետևանքով 2016թ. փետրվարի 07-ին մահացել է:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստած նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության։ Քրեական գործով նախաքննությունը կշարունակվի ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29