Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյան. «ՀԷՑ-ի պարտքերի համար վերցրած $30 միլիոն վարկը պետությունը չի փակելու» (Տեսանյութ)

Փետրվար 25,2016 15:50

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից այսօր կառավարությունում լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար վերցրած 30 միլիոն դոլար վարկը ինչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա եւ հնարավո՞ր է այդ վարկը փակելու պատրվակով էլ կրկին հոսանքի վարձը բարձրանա:

Երվանդ Զախարյանը վստահեցրեց, որ սակագնի վրա այդ վարկը որեւէ ազդեցություն չի ունենա եւ որ այն փակելու են ՀԷՑ-ին պարտք մնացած ընկերությունները եւ պետությունը դրա վերաբերյալ որեւէ պարտավորություն չի ունենալու:

Նախարարը նաեւ հայտնեց, որ վարկը տրվել է ցածր տոկոսներով: Պարոն Զախարյանը ընկերության անուններ չհրապարակեց, պատճառաբանելով, որ դրանք շատ են, 1-2-ը չեն:

Հարցին, թե «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունների պարտքերի համա՞ր ենք վարկը վերցրել, պարոն Զախարյանն ասաց` ոչ:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29