Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղ պայմաններում զոհվածների մայրերը խորհրդարանում էին

Փետրվար 25,2016 15:49

Այսօր խորհրդարան էին եկել խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը:

Հիշեցնենք, վերջերս նրանց էր տրամադրվել ծավալուն տեղեկանքը, որը պատգամավորները ստացել էին տարբեր գերատեսչություններին ուղղված իրենց հարցերին ի պատասխան: Զոհվածների ծնողները փաստաբանների հետ ուսումնասիրել են տեղեկանքը եւ բազմաթիվ անճշտություններ են հայտնաբերել:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի օգնականը զոհվածների մայրերին հորդորել է բոլոր անճշտությունները առանձնացնել եւ իրենց դիտողություններով ներկայացնել հանձնաժողովին:

«Ես կարծում եմ, որ սա հարցը ձգձգել-երկարացնելու մի ձեւ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 2007 թվականին սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը` հավելելով, որ նախորդ գումարման խորհրդարանում այս ճանապարհն իրենք արդեն անցել են:

Ծնողների պահանջն էր, որպեսզի խորհրդարանական հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի քրեական գործերը: «Միայն վճիռները որ կարդան`ամենն արդեն պարզ կլինի: Ինը տարի քննության արդյունքում, գործը կասեցրել`շպրտել են երեսիս, հանցագործության գործիքն է կորել, սա չի բացահայտվում, նա չի բացահայտվում եւ այլն»,- իր վրդովմունքը փոխանցեց տիկին Գոհարը:

Ամեն դեպքում, զոհվածների մայրերը տեղեկանքում առկա անճշտությունները ներկայացնելու են հանձնաժողովին եւ փորձելու են հասնել նրան, որ այս հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծվի:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցը դեռ ընթացքի մեջ է, այս պահին նորություններ դեռ չկան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29