Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդա-2»-ի գործով դատարան է կանչվել դատաբժիշկ փորձագետը

Փետրվար 25,2016 15:20

Տարադրամի փոխանակման կետերի վրա ավազակային հարձակումներ կատարած, աշխատակիցներից մեկի սպանության գործով, որը հայտնի է «Բանդա-2» անվամբ, ինչպես տեղեկացրել էինք, անջատվել էր Ռաֆայել Հարոյանի, Հայկ Կոջոյանի, Տիգրան Հովհաննիսյանի եւ Կարեն Վարդանյանի մասը:

Դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակված անջատված մասի քննության ժամանակ դատարան չբերվեց Տիգրան Հովհաննիսյանը, քանի որ դատարանը սանկցիա էր կիրառել նրա նկատմամբ՝ հեռացնելով նիստերի դահլիճից:

banda-2-2

Դատարան հրավիրված Արտաշես Խաչատրյանը հրավիրվել էր ամբաստանյալ Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի միջնորդությամբ եւ նա պետք է պատասխաներ այն հարցին, թե արդյոք Հայկ Կոջոյանի մարմնի վնասվածքները հրազենայի՞ն են, ինչպես նշել էր փորձագետը իր եզրակացության մեջ, թե՞ «կենցաղային» է՝ այլ իրի, առարկայի կողմից պատճառված:

Խոսքը մի դրվագ ճշտելու մասին է. ըստ մեղադրական եզրակացության՝ «չենջի» աշխատակցին սպանելուց հետո ամբաստանյալ Կարեն Վարդանյանը անզգուշաբար հրազենով վնասել էր ընկերոջը, ինչը պաշտպանական կողմը չի ընդունում, ասելով, թե հրազենային վնասվածք չի ստացել Հայկը եւ այն եղել է այլ ժամանակահատվածում:

Նիստի ժամանակ երկու անգամ նախազգուշացվեց Ռաֆայել Հարոյանը, որին մեղադրում են կազմակերպված հանցավոր խումբ՝ բանդա ստեղծելու մեջ:

Նիստի մանրամասները՝ վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29