Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազը, Միքայել Սրբազանը, ճանաչված գինեկոլոգը ու մյուսները՝ թատրոնի մասին տեսահոլովակում (Ֆոտոշարք)

Փետրվար 25,2016 14:51

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը մարտի 27-ին պատրաստվում է նշել թատրոնի միջազգային օրը: Այս անգամ աճեմյանցիները հասարակության ուշադրությունը գրավելու համար յուրատեսակ ձեւ են ընտրել, պատրաստել են տեսահոլովակ, որը, ըստ էության, աֆորիզմների շարք է թատրոնի մասին ու դրա մեջ նկարահանվել են Շիրակի մարզի հայտնի դեմքերը:

Միակ պաշտոնյան, որն անհասկանալի պատճառներով հրաժարվել է նկարահանվել թատրոնին նվիրված տեսահոլովակում, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն է: Նրան թատրոնից ուղարկել են 5 աֆորիզմներ, որոնցից պիտի ընտրություն կատարեր ու գար նկարահանման, եղել է նախնական պայմանավորվածություն, սակայն նկարահանումների համար նշակված երկու օրերին էլ պարոն Բալասանյանը չի ներկայացել, վերջին օրը տեղեկացրել են, որ քաղաքապետը հրաժարվում է նկարահանվել:

Նկատենք, սակայն, որ քաղաքապետը հնարավորինս օգնեց թատրոնին 150-ամյակը մեզ շուքով տոնելու, արդեն իսկ հարթվել են նրա ու աճեմյանցիների հարաբերությունները:

Aravot.am հետ զրույցում Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ասաց. «Ամեն տարի Գյումրու դրամատիկական թատրոնը թատրոնի միջազգային օրը որոշել է տոն դարձնել ոչ միայն թատրոնի համար, այլ ամբողջ մարզի ազգաբնակչության, թատերասեր հասարակության համար, եւ ամեն տարի փորձել ենք յուրահատուկ լինել: Այս տարի նույնպես որոշեցինք ավելի մեծ զանգվածների ներգրավել եւ դրա համար օգտագործեցինք հեռուստատեսություն կոչվող զենքը: Հեռուստատեսային շարք պատրաստեցինք, որը եթեր կհեռարձակվի արդեն փետրվարի 27-ից:

Մենք ունեցել ենք փորձ, երբ որ թատրոնի մարդիկ, նույն թատրոնի դերասանները, ռեժիսորներն աֆորիզմներ էին կարդում մեծերից, նրանց խոսքերից մեջբերումների էին անում թատրոնի կարեւորության մասին, բայց այս անգամ որոշեցինք խնդրել, որ աֆորիզմները կարդան քաղաքական գործիչները, քաղաքի ու մարզի ղեկավարները, տարբեր գերատեսչությունների ղեկավարները, նաեւ հոգեւոր թեմի առաջնորդը: Առաջարկությունն ընդունվեց մեծ սիրով, եւ մենք ունեցանք հրաշալի արդյունք:

Թատրոնի կարեւորության մասին մեկ ամիս շարունակ աֆորիզմներով կխոսի պարոն Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը, տիկին Հասմիկ Կիրակոսյանը, գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը, մի խոսքով էն մարդիկ, որոնք իրենց ոլորտներում շատ կարեւորագույն մարդիկ են: Շատ հետաքրքիր շարքի միջոցով մեկ ամիս շարունակ կշնորհավորեն Գյումրու դրամատիկական թատրոնին, մեծերի անունից կխոսեն, մեծերի գրվածքներով կխոսեն թատրոնի կարեւորության մասին: Մի խոսքով, ըստ իս, հետաքրքիր հեռուստատեսային շարք է ստացվել, մեկ ամիս շարունակ օդը թատերային կլինի քաղաքում»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Episkopos--Achaparyan

Martun_Grigoryan

Suqias_Avetisyan

Hasmik_Kirakosyanh

Felixs_Grigoryan

Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ տեսահոլովակը կլինի տարբեր հեռուստաընկերությունների եթերում ու համացանցում: «Բոլորին պատրաստում ենք մարտի 27-ի տոնին, որովհետեւ Գյումրու դրամատիկական թատրոնում կրկնակի տոն է մարտի 27-ը. 20 տարի ընդմիջումից հետո Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում կլինի Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա»-ն՝ Արթուր Սահակյանի բեմադրությամբ:

Եվ սա կրկնակի տոն է, տոն, որովհետեւ թատրոնի միջազգային օրն է, կրկնակի տոն է, որովհետեւ վերջապես Գյումրու դրամատիկական թատրոնում նորից կքայլեն շեքսպիրյան հերոսները, երկար տարիներ բացը ունեցել ենք: Մեր սիրելի հանդիսատեսի առաջին հարցերից մեկը եղել է, թե ե՞րբ Գյումրու դրամատիկական թատրոնի խաղացանկում կունենանք Շեքսպիր: Իսկ սա կլինի շատ հրաշալի ներկայացում, որովհետեւ լավագույն դերասանական կազմն է հավաքված, նաեւ այս ներկայացումը երկար տարիների բացակայությունից հետո թատրոն վերադարձրեց Սամվել Գրիգորյանին, այս ներկայացման մեջ ԼԻՐ ԱՐՔԱՅԻ դերակատար Ռաֆայել Գրիգորյանին, որը երկար տարիներ չի խաղացել բեմում:

Իսկ բեմադրիչի մասին խոսք չկա, գիտեք Հայաստանում լավագույն շեքսպիրյան ներկայացումները բեմադրել է Արթուր Սահակյանը, եւ ոչ միայն շեքսպիրյան, այլ կոմերցիոն ներկայացումներ, որոնք մեծ արձագանք ունեցան որպես թատերական երեւույթներ, դա «Մեա կուլպա»-ն է, «Խաթաբալադա» ներկայացումներն են: Նա այն մասնագետն է, որ ըստ ըս, լավագույն շեքսպիրյան ներկայացումը կանի Գյումրու դրամատիկական թատրոնում»:

Artur_Sahakyan

Իսկ Ֆելիքս Ցոլակյանը, որը նկարահանումներին մասնակցել է որպես մարզպետ, տեսահոլովակում այլեւս կներկայացվի որպես Ֆելիքս Ցոլակյան՝ առանց պաշտոնի: Գյումրու դրամատիկական թատրոնում անչափ զգացված են, որ նա արձագանքել ու նկարահանվել է: Ըստ Տիգրան Վիրաբյանի, Ֆելիքս Ցոլակյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ թատրոնը ու թատրոնի մարդիկ շատ կարեւոր են: «Պարոն Ցոլակյանը անկախ պաշտոնից, անկախ նրանից, Շիրակի մարզպետ է, թե մեկ այլ պաշտոնի է, մնում է Գյումրու դրամատիկական թատրոնի լավ բարեկամը: Եվ ես առավել քան վստահ եմ, որ մեր հարաբերությունները շարունակվելու են, եւ նա, ինչպես միշտ, այցելելու է Գյումրու դրամատիկական թատրոն ու շփվելու է, այսպես ասած, իր ընկերների հետ, որոնց ձեռք է բերել այս տարիների ընթացքում, թեեւ երիտասարդ, բայց իր ընկերներն են»,-ասաց Տիգրան Վիրաբյանը:

Felix_Colakyan

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29