Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հետեւանքների կարող է բերել թմրանյութից կախվածություն ունեցողների նկատմամբ վատ վերաբերմունքը

Փետրվար 25,2016 14:38

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրամիության երկրներում, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում «նարկոման» եւ «նարկոմանիա» տերմինները չեն կիրառվում: «Նարկոմանիա» տերմինը կիրառվել է միայն ԽՍՀՄ-ում, ապա Ռուսաստանում եւ որպես ժառանգություն նաեւ Հայաստանում»,- այս մասին այսօր հայտարարեց փորձագետ Սուրեն Նազինյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր հրավիրել էր «Թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ իրականացնող քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում: Հիմնական թերությունների վերհանումը եւ բարեփոխումների անհրաժեշտությունը» թեմայով քննարկում, որի ընթացքում ներկայացվեց համանուն հետազոտությունը:

Suren-Nazinyan

Հետազոտության հեղինակ Սուրեն Նազինյանը նշեց, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ անցյալ տարի «նարկոման» եզրույթը հանվեց. «Եվրամիության երկրներում, ԱՄՆ-ում եւ միջազգային կազմակերպություններում գործածվում են «թմրամիջոցից կախվածություն», «թմրամիջոցի նկատմամբ հակում» եւ «թմրամիջոցի չարաշահում» տերմինները: Սրանք անձի բնորոշման համար չեն գործածվում եւ նախատեսված են հիվանդության ախտանիշն արձանագրելու համար»:

Խոսելով Հայաստանում թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ խարանի եւ խտրական վերաբերմունքի մասին՝ փորձագետն ասաց, թե Հայաստանի հասարակությունում նման մարդկանց չեն վերաբերվում որպես հիվանդների. «Արհամարհանք, անտարբերություն, մեղադրանք, ատելություն. մարդկանց ոչնչացնող վերաբերմունք կա: Այսպիսի վերաբերմունքը բերում է նրան, որ թմրամիջոցից կախվածություն ունեցող անձինք ուղղակի մեկուսանում են, իրենց խնդիրների մասին չեն բարձրաձայնում: Դա բերում է նրան, որ նրանք առողջապահական մարմիններին չեն դիմում եւ ժամանակի հետ կործանվում են»:

Suren-Nazinyan-1

Թմրանյութից կախվածություն ունեցող անձանց թմրամոլներ անվանելը Սուրեն Նազինյանը համեմատեց շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց «դիաբետիկներ», սրտային հիվանդություններ ունեցողներին «սրտայիններ», տուբերկուլյոզով հիվանդներին «թոքախտավորներ» անվանելու հետ:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29