Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի երեկ երեկոյան «Բլեֆ» ֆիլմն եք նայել». Վարդան Այվազյանը՝ Բագրատյանին

Փետրվար 25,2016 14:32

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը քննադատեց, որ ԱԺ-ում հերթական անգամ բլեֆ են անում: Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «Պետտուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ խոստացել էր Բագրատյանին ցույց տալ ԵՏՄ պայմանագրի այն կետը, որով մենք պարտավորվել ենք արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծման եւ երրորդ երկրներ արտահանման համար սահմանել պետտուրք:

Բագրատյանի դիտարկմանը, որ այդպես էլ պայմանագիրը չստացավ, իրեն ցույց չտվեցին կետը, սովորական բլեֆի կարգի աշխատանք են անում ԱԺ-ում՝ Վարդան Այվազյանն այսպես արձագանքեց. «Երեւի երեկ երեկոյան «Բլեֆ» ֆիլմն եք նայել: Բարի եղեք նայեք մեր օրենսդրական կարգավորման բոլոր նորմերը: Մենք վավերացրել ենք ԵՏՄ պայմանագիրը: Օրենսդրության չիմացությունը չի նշանակում, որ ազատվում ենք օրենսդրության կիրարկումից: Պետք է սահմանվի տուրք, դա դուր կգա որեւէ մեկին, թե դուր չի գա՝ օրենսդրության չիմացությունը չի ազատում որեւէ մեկին»:

Հրանտ Բագրատյանը սկսեց տեղից բղավել:

Պետտուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 68 կողմ, 16 դեմ եւ 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29