Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռեւս չեն քննարկել եւ չեն որոշել, թե ո՞վ է համալրելու ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը`փոխարինելով նախարար նշանակված Արծվիկ Մինասյանին:
Միաժամանակ, սակայն, մեկ այլ խումբ լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին կփոխարինի անկուսակցական Կարեն Շահմուրադյանը: Հենց նա է կուսակցության համամասնական ցուցակում հաջորդում Արծվիկ Մինասյանին:
Կարեն Շահմուրադյանը «Կառկոմ-Ավտո» ընկերության սեփականատերն է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ