Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը «ճղճիմ գործարք» է համարում ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը

Փետրվար 25,2016 14:20

«Նրանք ցանկանում են բավականին ճղճիմ գործարքին տալ մի քիչ ավելի վեհ տեսք, իբրև թե այդ ամենն արվում է ժողովրդավարացման, գաղափարների և կոռուպցիայի դեմ պայքարի համար: Սակայն նման խոստումներ են տալիս են այն ուժերը, որոնք արդեն իսկ մի քանի անգամ խախտել են և ցույց են տվել, որ ամենակոռումպացված և ամենաոչ ժողովրդավարական ուժերն են ՀՀ պատմության մեջ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն`անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ երեկ ստորագրած համագործակցության հուշագրին:

Անդրադառնալով հուշագրի կետերի բովանդակությանը, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ լուրջ չի հուշագրի այն կետը, որով նախատեսվում է բիզնեսն անջատել քաղաքական իշխանությունից: Լեւոն Զուրաբյանի կարծիքով, ՀՅԴ-ն այն ուժը չէ, որ կարողանա նման փոփոխություն անել. «Ինչի՞, Դաշնակցությունը բիզնեսով չի՞ զբաղվում, այսինքն՝ մենք չգիտենք` ի՞նչ բիզնեսներ են հովանավորում, չգիտենք` ինչո՞վ են նրանք զբաղված: Երկու ուժերի մոտեցումների մեջ այս հարցում ես տարբերություն չեմ տեսնում, քանի որ ասվածն ընդամենը «ֆրազներ» են, և եթե խորհրդարանի 70 տոկոսը խախտում է Սահմանադրությունն, ապա զարմանալի է, որ Դաշնակցությունը Սահմանադրություն խախտող իշխանության հետ կարող է մտնել կոալիցիայի մեջ»:

Այն, որ հուշագիրը ստորագրեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մինչդեռ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ հուշագիրը կստորագրեն Աղվան Վարդանյանը եւ Սերժ Սարգսյանը, Լեւոն Զուրաբյանն ասում է. «Շատ դժվար է բացատրել, թե բեմադրիչների մտքով ինչ է անցել, հնարավոր է, որ պարզապես Աշոտյանի դեմքի փրկության հնարավորություն է տրվել, որ իբրև իր ստորագրությամբ և հոժար կամքով հրաժարվում է նախարարի պաշտոնից: Ինչ-որ մի բան իրենց մտքով անցել է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29