Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները կրկին բողոքում են

Փետրվար 25,2016 13:53

Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին խորհրդարանի մոտ էին: Նրանք եկել էին պահանջելու, որ «Նաիրիտի» հարցով խորհրդարանական հանձնաժողովի անդամներն իրենց հետ հանդիպեն ու ինչ-որ տեղեկություններ տան հանձնաժողովի կատարած աշխատանքից: Համակարգող խմբի անդամներն ասացին, որ իրենք այսուհետ ամեն հինգշաբթի հավաքվելու են կամ կառավարության մոտ, կամ խորհրդարանի:

«Մենք խոսել ենք, ներկայացրել ենք, կառավարությունը պիտի որոշի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ենթահանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը`հավելելով. «Ներկայացրել ենք, աշխատավարձ ստացել են, իրանք համաձայնվել են, որ դրա հետ կապված բան անեն: Իրանք, երբ որ անհրաժեշտություն են գտնում նոր են գալիս»:

Nairit_1

Վարդան Այվազյանն ասաց նաեւ, որ ինքը որեւէ խնդիր չունի նաիրիտցիների հետ հանդիպել-զրուցելու. «Ցանկացած պահին, ցանկացած տեղ»: Վարդան Այվազյանը շատ արագ հեռացավ, այդպես էլ մինչեւ վերջ չտալով հարցերի պատասխանները:

Մինչ այս պահը, սակայն, ցուցարարների հետ որեւէ պատգամավոր դեռ չի հանդիպել: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ Լեւոն Զուրաբյանն իջնելու է ցուցարարների մոտ:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» հարցով ենթահանձնաժողովը խորհրդարանում ստեղծվեց երկու տարի առաջ: Այն բավական պասիվ աշխատեց, տեւական ժամանակ նիստեր չեն լինում: Այս հարցով վերջին քննարկումը խորհրդարանում եղել է ամռանը` լսումների ձեւով: Մինչ օրս, այդ հարցով խորհրդարանում քննարկումներ չեն եղել, խնդիրներին պատասխաններ չեն տրվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29