Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը կասկածում է, որ «Գազպրոմը» մեզ թույլ տա Իրանից գազ գնել (Տեսանյութ)

Փետրվար 25,2016 13:50

ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016-ի գործունեության ծրագիրը:

ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հարցրեց՝ ո՞ր դեպքերում ՀԷՑ-ն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը, եւ պարտքի առկայության դեպքում մատակարարը ե՞րբ չպետք է դադարեցնի սպառողի էլեկտրամատակարարումը:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Մատակարարման կանոնները հրապարակված են, օրինակելի պայմանագրի ձեւ կա, մեր կայքում բոլոր հարցերի պատասխանները կան»: Նա հորդորեց, որ եթե քաղաքացիները կասկած ունեն՝ դիմեն հանձնաժողով:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հետաքրքրվեց. «Մենք այդպես էլ չիմացանք՝ Որոտանի ՀԷՅ-ը վաճառվե՞ց, թե՞ ոչ»: Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Իհարկե, վաճառվել է: Կառավարությունը համապատասխան որոշում ունի, նույնիսկ գումարի մի մասն էլ արդեն ստացել են»:

Ջհանգիրյանը հարցրեց՝ այստեղ կառավարության տարբեր պաշտոնյաներ էներգետիկայի ոլորտի հետ կապված տարբեր խնդիրներ քննարկելիս միշտ ասում են, թե բանակցում են տարբեր երկրների հետ՝ գազի մատակարարման վերաբերյալ: «Գազպրոմի» հետ 2013-ի դեկտեմբերի մոնոպոլ պայմանագրերի ստորագրումից եւ վավերացումից հետո մեր պաշտոնյաներն իրականում կարո՞ղ են բանակցել որեւէ ածխաջրածին գնելու համար, եթե վաճառողը «Գազպրոմը» չէ: Օրինակ գազ կարո՞ղ ենք գնել Իրանից:

Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, թե եթե մեկը ավելի լավ պայմաններով, ավելի էժան գազ մեզ մատակարարի՝ մենք կօգտվենք այդ հնարավորությունից՝ անկախ «Գազպրոմի» հետ կնքած համաձայնագրից: Գագիկ Ջհանգիրյանը կասկածեց, որ կարող ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29