Այսօր Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու խորշակամարին բացվեց անվանի թարգմանիչ, գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանին նվիրված հուշախաչը: Բրոնզաձույլ աշխատանքի հեղինակը գյումրեցի անվանի քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է, հովանավորը` բարերար Հասմիկ Դանիելյանը:
Խաչի բացման արարողությունը կատարեց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Եկեղեցու խորշակին տեղադրված խաչը անվանվել է` Զի եղիցին Մի:
Խաչի բացման արարողությանը ներկա էին Սամվելի հարազատները, ընկերները, մտերիմները:
Ի հիշատակ Սամվել Մկրտչյանի՝ նաեւ մատուցվեց հոգեհանգստյան արարողություն: