Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց Շիրակի եւ Արագածոտնի մարզպետներ Ֆելիքս Ցոլակյանի ու Սարգիս Սահակյանի հրաժարականների դիմումները:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության շրջանակներում Շիրակի եւ Արագածոտնի մարզերի պորտֆելները տրվել են ՀՅԴ-ին:
Նա ասաց, որ նախկին մարզպետներն իրենց դիմումի համաձայն են ազատվում աշխատանքից: Համատեղ աշխատանքի համար Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Ֆելիքս Ցոլակյանին ու Սարգիս Սահակյանին: Սակայն նոր մարզպետները դեռ չնշանակվեցին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ