Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին դատարանում փետրվարի 25-ին դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հրապարակեց ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող Դավիթ Ազատյանի գործով դատական վճիռը:
Դատարանը մեղավոր ճանաչեց 25-ամյա Դավիթ Ազատյանին եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակեց տուգանք 600 հազար դրամի չափով: Նկատենք, որ գործով մեղադրողը միջնորդել էր տուգանել նրան 600 հազար դրամի չափով:
Հիշեցնենք, Դավիթ Ազատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 06.12.2015 թվականին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում, հանդիսանալով Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի 8 հասցեում կազմակերպված թիվ 4/26 տեղամասի հանձնաժողովի անդամ, թիվ 1 մատյանում կեղծիք կատարելու եղանակով քվեարկել է այլ անձի` Գայանե Գյուլնազարյանի փոխարեն:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ