Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհուրդը կոչ է անում կանխել կոռուպցիայի դեպքերը Հայաստանում. զեկույց

Փետրվար 25,2016 13:09

Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Հայաստանին քայլեր ձեռնարկել խորհրդարանականների, դատավորների և դատախազների կողմից կոռուպցիան կանխելու համար: Այս մասին ասվում է այսօր Եվրոպական խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (Council of Europe’s Group of States against Corruption (GRECO)) կողմից հրապարակված զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ կոռուպցիան լուրջ խնդիր է մնում Հայաստանի հասարակության համար, չնայած որ տարիներ շարունակ դրա դեմ պայքարը եղել է քաղաքական օրակարգում:

Հայաստանում դատական համակարգը հակված է կոռուպցիային և անկախ չէ: Մտահոգություններ կան նաև՝ կապված ուժերի բաժանման բացակայության, խորհրդարանի թուլության և հանրային որոշումների կայացման հարցում ոչ բավարար թափանցիկության հետ:

«Հայաստանի ներկայիս իշխանությունների պետական համակարգի և հանրային կառավարման հարցում մտահոգությունները պետք է դիտակել համապարփակ և ամբողջական բարեփոխումների գործընթացին զուգահեռ,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:-Բարեփոխումներին պետք է հետևել վճռականությամբ և առանց հապաղելու: Կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին այս գործընթացում և վստահ ենք, որ իշխանությունները հաշվի կառնեն մեր խորհուրդները»:

Մասնավորապես, GRECO-ն խորհուրդ է տալիս, որ խորհրդականների, դատավորների և դատախազների կողմից նվերներ ընդունելու կանոնները, դրանց նկատմամբ վերահսկողությունը հետագայում մշակվեն և ավելի արդյունավետ դառնան: Բացի այդ, խորհուրդ է տրվում թափանցիկություն ապահովել խորհրդարանական գործընթացներում, վարվեցողության կանոններ ընդունել խորհրդարանականների համար, կանխել նրանց կողմից բիզնես գործունեության մեջ մեքենայությունները:

Դատավորների և դատախազների, այդ թվում գլխավոր դատախազի ներկայիս ընտրության և ազատման գործընթացները, ինչպես նաև դիսցիպլինար գործընթացներ պետք է կարգավորվեն: Դատավորների և դատախազների վրա ազդելու, ինչպես նաև դատական գործընթացներում կոռուպցիայի դեպքերը պետք է կանխվեն, ասվում է զեկույցում:

Մինչև 2017թ. ապրիլ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ քայլեր են ձեռնարկվել զեկույցում ներառված 17 խորհուրդները կյանքի կոչելու համար: GRECO-ն կգնահատի այդ քայլերի արդյունավետությունը 2017թ. կեսերին հրապարակված նոր զեկույցով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29