Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրեց նորանշանակ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանին: Վարչապետն ասաց, որ արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր աշխատանքային տարիների ընթացքում շատ կարեւոր ծրագրեր եւ բարեփոխումներ դրել է հիմքերի վրա. «Եվ այս 2 տարիների ընթացքում մենք ունենք ակնառու ձեռքբերումներ»:
Անդրադառնալով Արծվիկ Մինասյանին, վարչապետն ասաց, որ նրա նշանակումը կնպաստի էկոնոմիկայի նախարարության հետագա բոլոր ծրագրերի իրականցմանը. «Կառավարության եւ վարչապետի աջակցությունը միշտ կունենա պարոն Մինասյանը»: Ապա վարչապետն ասաց, որ նախարարության աշխատակազմի հայեցողական պաշտոնների առումով, Մինասյանը լիովին ազատ է: Աբրահամյանն ակնարկեց, որ Արծվիկ Մինասյանը պրոֆեսիոնալ կադրերին «ձեռք չտա», իսկ եթե կան մարդիկ, որոնք որ իրենց գործը լավ չեն անում, ինչպես ասաց վարչապետը պարոն Մինասյանն ազատ է:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Էկոնոմիկայի նախարարի պորտֆելն հանձնած, նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ ասաց, ՀՀ նախագահի եւ վարչապետի աջակցությամբ նախարարությունը պատվով դուրս եկավ մարտահրավերներից:
Արծվիկ Մինասյանն էլ շնորհակալություն հայտնեց Ճշմարիտյանին նաեւ այն տարիների համար, որ Հայաստանը ցուցաբերեց երկնիշ տնտեսական աճ է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ