Տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը, որն այսօր կառավարություն էր եկել մասնակցելու կառավարության նիստին, պատասխանելով լրագրողների հարցին, թե փաստորեն նորից հայտնվեց կառավարությունում, պատասխանեց. «Շնորհակալություն, հայտնվել բառը շատ տեղին չէր: Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ, որպեսզի կարողանամ այն բազմաթիվ հարցերը, որոնք կան, բազմաթիվ դժվարությունները, որ այսօր ունի մեր երկիրը, կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում հաղթահարենք»:
Այն հարցին էլ, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը մարզպետների հետ, օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ ինչպե՞ս է աշխատելու, Դավիթ Լոքյանն ասաց, խնդիր չի տեսնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ