Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի փոխարեն քվեարկած մանկապարտեզի տնօրենը տուգանվեց 500 հազար դրամով

Փետրվար 25,2016 12:47

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին դատարանում փետրվարի 25-ին դատավոր Դավիթ Հարությունյանը (լուսանկարում) հրապարակեց Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանի գործով դատական վճիռը:

Դատարանը մեղավոր ճանաչեց Կարինե Ստեփանյանին եւ որպես պատիժ նրա նկատմամբ նշանակեց տուգանք 500 հազար դրամի չափով: Նկատենք, որ գործով մեղադրողը միջնորդել էր տուգանել նրան 600 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական բարեփոխումներից հետո, Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղ. թիվ 56 մանկապարտեզում տեղակայված 1/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, նույն մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել` Երևան քաղաքի Ավան-Առինջ 2/13 շենքի թիվ 18 բնակարանում հաշվառված Մանե Վանյայի Թանդիլյանի տվյալների դիմաց գրառում կատարելու եւ նրա փոխարեն քվեարկելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29