Այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան 151-ամյակն է: ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շնորհավորեց Զորավարին, ինչը դահլիճում ընդունվեց ծափերով:
«Ցանկալի կլիներ, որ այսօր նաեւ այցելեին Եռաբլուր եւ ծաղիկներ դնեինք, մեր հարգանքի տուրքը մատուցեինք, հիշեինք իր պատգամները, որ այսօր էլ արդիական են, պետք է կյանքի կոչվեն»:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ իր անհանգստությունը հայտնեց ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման հետ կապված. «Մի կողմ թողնենք քաղաքական եւ իրավական ձեւակերպումները, խոսքը մարդու մասին է: Ընդ որում, մի մարդու, որը նաեւ առողջական խնդիրներ ունի»:
Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ ստորագրահավաք է սկսում, որն ուղարկելու է Վերաքննիչ դատարանին՝ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու: Նա կոչ արեց պատգամավորներին միանալ ստորագրահավաքին:
Կարդացեք նաև
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ հիշեցրեց, որ երեկ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահեցրել է, որ Գասպարին առողջական խնդիրներ չունի. «Այնուամենայնիվ, եթե նման անհանգստություն կա՝ կմիանանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ