Այսօր էկոնոմիկայի նորանշանակ նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանից Aravot.am-ը հետաքրքրվեց իրենց իսկ վստահեցմամբ՝ ստանձնել են պատասխանատվություն, ինչպե՞ս է Մինասյանը պայքարելու հանրապետական մենաշնորհատերերի դեմ, կոռուպցիայի դեմ, որոնք ամենալուրջ խոչընդոտն են մեր երկրի տնտեսության զարգացմանը:
Այս առնչությամբ Մինասյանն ասաց. «Դուք ականատեսը կլինեք տնտեսական քաղաքականության մեջ առաջարկություններին, եւ վարվող քաղաքականությունը կբերի մրցակցային էլ ավելի լավ վիճակի ձեւավորմանը: Ես հիմա չեմ ասի կոնկրետ գործիքները, առանձին հանդես կգամ իմ մոտեցումներով եւ այն ժամանակ բոլոր նմանատիպ հարցերին կտամ սպառիչ պատասխան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ