Լրահոս
Օրվա լրահոսը

Բլեֆ՝ ԱԺ-ում. Բագրատյանը բողոքում է

Փետրվար 25,2016 12:33

«Այդ պայմանագիրը ԵՏՄ-ի այդպես էլ չստացանք: Ես, որպես պատգամավոր, չկարողացա տեսնել՝ այդպիսի կետ կա՞, թե՞ չէ: Երեկ ընթերցվել է այստեղ մի բան, որը բացարձակ լիցենզիաներին չէր վերաբերում: Սովորական բլեֆի կարգի աշխատանք է, որն ամեն օր տեսնում ենք, արդեն հոգնել ենք»,- այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսպիսի հայտարարություն արեց «Պետտուրքի մասին» նախագծի հետ կապված՝ նկատի ունենալով ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին:

Հիշեցնենք, երեկ Այվազյանն ու Բագրատյանը վիճեցին: Կառավարությունը «Պետտուրքի մասին» օրենքում նոր լրացում է ուզում անել՝ ԵՏՄ շրջանակներում արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծման եւ երրորդ երկրներ արտահանման համար՝ սահմանելով բազային տուրքի չափով պետտուրք, որը համարժեք է 1000 դրամին: Այվազյանը վստահեցնում էր, որ ԵՏՄ պայմանագրով դա պարտավոր են անել, այդպիսի կետ կա, Բագրատյանն էլ պահանջում էր՝ բերեք, ցույց տվեք:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Բագրատյանին կոչ արեց չպիտակավորել ու չընդհանրացնել, թե ամեն օր ԱԺ-ում բլեֆ է տեսնում:

Խաչատուր Քոքոբելյանն էլ զգուշացրեց, որ ԵՏՄ պայմանագրի շրջանակներում դեռ շատ օրենքներ ենք ստիպված լինելու փոխել, որոնք մեր շահերին դեմ են: Նա կոչ արեց մերժել նախագիծը եւ դեմ քվեարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29