Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների ԱԱՀ-ն կհանվի

Փետրվար 25,2016 13:01

Անդրադառնալով ԵՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրման դեպքում գանձվող ավելացված արժեքի հարկին, կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ վերջին շաբաթների ընթացքում այս հարցը բուռն քննարկվում է:

Ըստ նրա, Ղազախստանում եւս այսօր գործում է նման անցումային սահմանափակում: Հովիկ Աբրահամյանի խոսքերով, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը անընդհատ եւ ակտիվ քննարկումներ է ունեցել ԵՏՄ գործընկերների հետ՝ առեւտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ավելացված արժեքի հարկի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ. «Քննարկելով հարցը ՀՀ նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Առաջարկում եմ կառավարության նիստի օրակարգ լրացուցիչ հարց մտցնել՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ հարկով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29