«ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն անպայման կնպաստի համատեղ երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների հաղթահարմանը»,-ի պատասխան Aravot.am-ի հարցի, այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր էկոնոմիկայի նախարարությունում նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին ներկայացելուց հետո:
Վարչապետին ուղղվելիք հարցերը շատ էին՝ սկսած Վարդգես Գասպարին ձերբակալելու եւ նրա նկատմամբ խոշտանգումներից, Գեւորգ Սաֆարյանի կալանավորումից, երեկ Բաղրամյան 26-ի մոտ խաղաղ ցուցարարների ձերբակալությունից մինչեւ տնտեսական եւ քաղաքական հարցերը:
Հաշվի առնելով այն, որ Հովիկ Աբրահամյանն ասուլիսներ չի տալիս, եւ ինքն անձամբ էր նախարարներին հրամայել շփվել լրագրողների հետ, պատասխանել հարցերին, այսօր էկոնոմիկայի նախարարության հենց մուտքի մոտ փորձեցինք հասկանալ՝ իսկ վարչապետը պատրաստակա՞մ է շփվել լրագրողների հետ եւ պատասխանել հարցերին: Սակայն, վարչապետն ընդամենը մեկ հարցից հետո անմիջապես հեռացավ, չպատասխանելով այլ հարցերի:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ