Հայաստանին 200 միլիոն դոլարի զենքի վաճառքի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին։ Ավելին՝ Բաքուն Մոսկվայից պաշտոնական երաշխիքներ է պահանջել առ այն, որ այդ զենքը ՀՀ-ի կողմից չի տեղակայվելու «ադրբեջանական օկուպացված տարածքներում» եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ «Հայաստանին զենքի եւ ռազմամթերքի փոխանցումը՝ հատկապես հարձակողական բնույթի, չի նպաստում հակամարտության կարգավորմանը»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Իհարկե, անցած 4 տարիների ընթացքում միայն Ռուսաստանից շուրջ 5 միլիարդ դոլարի հարձակողական բնույթի զենք ձեռք բերած Ադրբեջանի այս նվնվոցը, մեղմ ասած, անհիմն է։
Մի կողմ թողնելով իսրայելական, թուրքական եւ ուկրաինական արտադրության հարձակողական զինատեսակների ձեռք բերման փաստը՝ նկատենք, որ հենց Ռուսաստանից Ադրբեջանի գնած զինանոցում ավելի մեծ թվով հարձակողական հրթիռային համակարգեր կան (նաեւ Սմերչ), քան ձեռք կբերի Հայաստանը՝ 200 միլիոն դոլարի ռուսական վարկով։ Այս ամենը, իհարկե, շատ լավ հայտնի է բոլորին, սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ում ձեռքները ծալած չեն նստում եւ չեն լռում, երբ իրենց երկրի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրած Ռուսաստանն ընդամենը 200 միլիոն դոլարի զենք է վաճառում Հայաստանին։
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները 2011-ից ի վեր, երբ հենց վերը նշված պայմանագրի շրջանակներում մեկնարկեց Ադրբեջանին ռուսական զենքով մատակարարելու գործընթացը, որեւէ անգամ չեն բողոքել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի այդ քայլի դեմ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում