Կրթության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրանցված չէ «Ֆեյսբուք»-ում եւ չի պատրաստվում գրանցվել. «Ես շատ թափանցիկ եմ աշխատել եւ կաշխատեմ: Ամբողջությամբ հասանելի կլինեմ: Կլինի շատ գործուն մամուլի քարտուղար` ոչ կուսակցական: Վստահ եղեք, որ այդ առումով խնդիր չի լինի»:
Իսկ թե ով է լինելու նախարարի նոր մամուլի քարտուղարը, պարզ կլինի առաջիկայում:
Մկրտչյանը հավելեց, որ նախարարությունն, անուամենայնիվ, սոցիալական ցանցը կծառայեցնի կրթական խնդիրների լուծմանը:
Նշենք, որ նախկին նախարար Արմեն Աշոտյանը բավականին ակտիվ է «Ֆեյսբուքում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ