Կիրակի պաշտոնապես ազդարարվեց «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գալստյան մասին, որը ստեղծվել է «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ։
Նաեւ հայտնի դարձավ, որ նորաստեղծ միավորման կազմում ընդգրկվել են 12 կուսակցություն եւ ավելի քան 140 հասարակական կազմակերպություն՝ տարատեսակ ու զարմանազան անվանումներով։ Եվ էդ օրվանից մինչեւ օրս լուրջ ու անլուրջ տարբեր լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով տեղեկատվություն է տարածվում, թե նորաստեղծ ուժին է միացել նաեւ «Կույս կանանց միավորում» հասարակական կազմակերպությունը։
Ոմանց մեջ, թերեւս, «Հայկական վերածնունդին» անդամակցած կազմակերպությունների ներկապնակից դատելով, կասկածներ չեն առաջանում, որ «Կույս կանանց միավորումը» նույնպես կա, գոյություն ունի։ Բայց մի շարք հարցեր, միեւնույն է, նրանց հանգիստ չեն տալիս, ասենք՝ ինչպես է հնարավոր լինել ե՛ւ կույս, ե՛ւ կին։ Կամ՝ ինչ չափանիշներ են գործում կազմակերպությանն անդամագրվել ցանկացողներին իրենց շարքերն ընդունելու համար, տղամարդկանց մուտքը կազմակերպություն կտրականապես արգելվա՞ծ Է, թե ամեն դեպքում բացառություններ արվում են։
Իմիջիայլոց, կա նաեւ «Կույս կանանց միավորում» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջ։ Այստեղ կրքերը բավական թեժ են։ Կազմակերպության՝ իր անվանը հարիր գրառումները օգտատերերից ոմանց զայրացնում են լրջորեն, ոմանք, իրենք էլ դերի մեջ մտած, շարունակում են սկսված խաղը։
Կարդացեք նաև
Եվ պարզվում է՝ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունում նույնպես հետեւում են «Կույս կանանց միավորումն» իրենց շաղկապելու փորձերին ու այդ ամենի շուրջ ընթացող քննարկումներին։ Բայց այստեղ չեն կարծում, որ համագումարից հետո այս զարգացումները վկայում են նորաստեղծ ուժի նկատմամբ հանրության անլուրջ կամ բացասական վերաբերմունքի մասին։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում