1932թ. հիմնադրված Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը վերականգնվելու է սիրված երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով։
Թատրոնի տնօրեն Մարատ Դավթյանը հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ բուն գործընթացը դեռ սկսված չէ, բայց աշխատանքներն ընթացքի մեջ են. «Կառավարության, նախագահի մակարդակով ներկայացված է այդ պրոյեկտը, բայց առայժմ հաստատված չէ, Արթուր Մեսչյանի ներկայացրած հատակագիծը դեռ վերջնական պրոյեկտը չէ, հնարավոր է 2-րդ պրոյեկտ էլ լինի»։
Թե ինչու ներկայացված առաջարկը չի հաստատվում, ինչն է խանգարում, որ հնարավոր է 2-րդ նախագիծ լինի, ապա խնդիրն այն է, որ թատրոնի կողքին մեկ ուրիշ շենք է կառուցվում՝ մարզամշակութային համալիր, եւ այդ երկու շենքերը մեկը մյուսի հետ համաձայնեցնելու եւ ներդաշնակեցնելու խնդիր կա, որպեսզի կողք կողքի գեղեցիկ նայվեն եւ չխանգարեն իրար։
Մարատ Դավթյանը տեղեկացրեց, որ հիմա Արթուր Մեսչյանն Ամերիկայում է, եւ սպասում են վերադառնա, որպեսզի հասկանան՝ 2-րդ նախագիծ լինելո՞ւ է, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում