Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին Երեւան» ծրագիրը ձգձգվում է. «Հայկական ժամանակ»

Փետրվար 25,2016 11:14

Քաղաքային իշխանությունների հայտարարած «Հին Երեւան» ծրագիրը պաշտոնապես տապալվել է։ Հիշեցնենք, որ Երեւանի հին ու արժեքավոր շենքերը քանդելիս իշխանությունները հավաստիացնում էին, թե դրանք վերականգնվելու են մեկ տեղում։

Սակայն այսօր կառավարությունում քննարկվելու է Երեւանի Աբովյան, Փավստոս Բյուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ «գերակա շահ» ճանաչելու հարցը։ Խնդիրն այն է,, որ ուղիղ 7 տարի առաջ 2009 թվականի փետրվարին այդ նույն տարածքի նկատմամբ արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ գերակա հանրային շահ, սակայն մինչ օրս «Հին Երեւանի» ծրագրի ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել։ Հիմա կառավարությունը կրկին «գերակա շահ» է ճանաչելու, պատճառաբանելով, որ կառուցապատողներից մեկը՝ «Ի ԷՄ ՍԻ» ընկերությունը օբյեկտիվ պատճառներով չի իրականացրել իր պարտականությունները եւ այդ տարածքում գտնվող սեփականատերերի հետ չի կնքել փոխհատուցման համապատասխան պայմանագրեր։

Պատճառն իբր այն է, որ «տարածքում առկա մեծածավալ ինքնակամ շինությունների, նաեւ գույքային միավորների նկատմամբ հավակնություններ ունեցող անձանց շրջանակի եւ իրավական կարգավիճակի» հարցում անորոշություններ կան։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29