Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է. չի համապատասխանում իրականությանը

Փետրվար 25,2016 11:07

Որոշ լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկի դիմաց ամսական սպասարկման գումարը գերազանցում է ամսեկան տոկոսադրույքը և մայր գումարի մարման գումարը: ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ վերը նշվածը չի համապատասխանում իրականությանը:

Բանկի և հաճախորդի կողմից կնքվող վարկային պայմանագրերը ներառում են վարկային պարտավորությանը վերաբերվող բոլոր պայմանները, այն է՝ ժամկետ, գումար, անվանական տոկոսադրույք, փաստացի տոկոսադրույք, կոմիսիոն վճարներ և այլն: Ինչպես նաև, որպես վարկային պայմանագրի հավելված, հաճախորդին տրամադրվում է վարկային պարտավորության մարման ժամանակացույց, որտեղ հստակ ներկայացված են վարկի՝ ըստ ժամանակացույցի մարման ենթակա գումարների մանրամասները:

Համաձայն բանկում գործող սակագների, վարկի սպասարկման վճարը իր չափով չի կարող գերազանցել տոկոսների և մայր գումարի մարման ընդհանուր գումարին:

Ինչպես նաև, 2015 թ-ի փետրվար ամսից սկսած, սպառողական վարկերի վարկային պայմանագրի և վարկի մարման ժամանակացույցի հետ միասին, հաճախորդներին տրամադրվում է նաև վարկի էական պայմանների ամփոփաթերթիկ, որտեղ ի հավելումն վարկային պայմանագրի, ևս մեկ անգամ նշվում են սպառողական վարկի էական պայմանները, մասնավորապես՝

–    Վարկի վերաբերյալ դրական որոշման ամսաթիվը

–    Վարկի անվանումը

–    Վարկի գումար

–    Վարկի ժամկետ

–    Տարեկան անվանական տոկոսադրույք

–    Վարկի փաստացի տոկոսադրույք

–    Վարկի մարման ընդհանուր վճար /վարկի մայր գումար + տոկոսագումար + այլ վճարներ/

–    Վարկի տոկոսագումարների ընդհանուր վճար

–    Այլ վճարներ

–    Վարկի սպասարկման վճարի դրույք և այլն

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին և վերոնշյալ բոլոր փաստաթղթերին ծանոթացումը, փաստաթղթերի ստացումը հաստատվում են հաճախորդի ստորագրությամբ:

Ապատեղեկատվության տարածումից խուսափելու և ստույգ տեղեկատվություն ստանալու համար բոլոր ԶԼՄ-ներին խնդրում ենք դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայություն 51-37-49 (ներք. 34 12) հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով` [email protected]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29