Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Հերն անիծողի հետ շփվելու համար դու չափից ավելի բարեկիրթ ես». «Հրապարակ»

Փետրվար 25,2016 10:40

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ վերջին անգամ էր նախարարի կարգավիճակում եկել Ազգային ժողով:

– Պաշտոնից հեռանալուց առաջ պատրաստվում եք մի վերջին «ստատուս» գրել Ֆեյսբուքում՝ որպես նախարար, ինչ-որ հուշ թողնել Ձեզնից, նոր գնալ։

– Ես եւս մի բանի համար եմ ցավում, որ քո նման հավատարիմ երկրպագու եմ կորցնում Ֆեյսբուքում։

– Իհարկե, ես Ձեր երկրպագուներից ու ընտրողներից չեմ, բայց եթե Ձեր երկրպագուներն ու ընտրողները պահանջեն չհեռանալ ԿԳ նախարարի պաշտոնից, կմնա՞ք։

– Եթե հենց հիմա հեշթեգ մտցնես Ֆեյսբուքում՝ «Աշոտյան, մնա», ես կմնամ։

– Շատերն ասում են, որ այս յոթ տարվա ընթացքում…

– Հենց այդպես էլ գրի…

– Ասում են, կներեք արտահայտությանս համար, որ կրթության հերն անիծեցիք։ Հենց այդպես էլ գրե՞նք։

– Այո, հենց այդպես էլ գրի… Հերն անիծողի հետ շփվելու համար դու չափից ավելի բարեկիրթ ես։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29