Հունգարիայի Գիոր քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում երեկ եւ այսօր կրակագիծը տրամադրված է երիտասարդներին:
10 մետր օդամղիչ հրացան մրցաձեւում հայաստանցիներ Հայկ Բաբայանն ու Վրեժ Թորոսյանը խոցեցին, համապատասխանաբար, 613,8 եւ 611,2 նիշ: Հայկը 52 մասնակիցների մեջ զբաղեցրեց 31-րդ, Վրեժը՝ 41-րդ հորիզոնականը:
Այսօր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձեւում հանդես է գալու Զավեն Իգիթյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ shoot press-ի