Բուլղարիայի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի ավանդական միջազգային մրցաշարում երեկ ռինգ մտած Հայաստանի վեց ներկայացուցիչներից հինգը՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60՝ Սամվել Բարսեղյանը, 64՝ Հովհաննես Բաչկովը, 69՝ Արման Դարչինյանը եւ 75՝ Արման Հովիկյանը, 1/8 եզրափակչում պարտվեցին առաջին մենամարտում: Միայն 56 կգ քաշային, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը (նկարում) հաղթեց Մերաբ Թուրկաձեին (Վրաստան) եւ անցավ քառորդ եզրափակիչ:
Այսօր պայքարը կսկսեն մեր վերջին երկու բռնցքամարտիկները՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի