Նախագահական նստավայրում փետրվարի 24-ին ստորագրվեց ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության հուշագիրը, որը վերջին շաբաթների ընթացքում դարձել էր հանրապետության թիվ մեկ խնդիրը: Հասարակությունն առավոտյան արթնանում և երեկոյան անկողին էր մտնում այն հարցով, թե երբ է վերջապես ստորագրվելու հուշագիրը: Եվ ահա այն ստորագրվեց` ավելի շատ հարցեր առաջացնելով, քան տալով պատասխաններ, թե, ի վերջո, ինչու են այս երկու կուսակցությունները համագործակցում:
Այն, որ նրանք այդ համագործակցությունը ներկայացնելու էին հանուն հայրենիքի, որևէ կասկած չէր առաջացնում: Ի վերջո, հայտնի է խոսքը, թե ում վերջին հանգրվանն է հայրենասիրությունը, կամ ինչպես բարոն Մյունհաուզենն էր ասում՝ բոլոր հիմար բաները կատարվում են դեմքի խելոք արտահայտությամբ: Այնուամենայնիվ, հայաստանյան քաղաքական կյանքում, ըստ էության, ոչինչ տեղի չի ունեցել, ընդամենը կրկնություն՝ այս անգամ միայն ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կատարմամբ: Դատելով նրանց միջև ստորագրված հուշագրից՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև պայմանավորվածությունները, ըստ էության, ավարտված չեն, այսինքն՝ ամբողջացված չեն:
Բանն այն է, որ հուշագրի տեքստը, ըստ էության, այն մասին է, որ առջևում դեռ առկա է հանրային և պետական ռեսուրսների վերաբաշխման խնդիր: Դրա մասին են վկայում հուշագրի բազմաթիվ կետեր: Հավանաբար դա է պատճառը նաև, որ հուշագիրը զերծ է որևէ կոնկրետությունից ոչ միայն մատնանշվող խնդիրների, այլ նաև լուծման ուղիների մասին: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իշխանական կարկանդակի մասով այդպես էլ չեն եկել սկզբունքային և ամբողջական համաձայնությունների, բայց միևնույն ժամանակ սեղմված նախընտրական ժամկետներով որոշել են այլևս սկսել աշխատանքը, կարկանդակի ամբողջական բաժանման անհամաձայնություններով չվտանգելով հենց այդ ամբողջ կարկանդակի տնօրինումը: Իսկ այստեղ մարտահրավերները, իհարկե, բավական լուրջ են, քանի որ իշխանությունները միջազգային պարտավորություն են ստանձնել անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք չեն կրկնի սահմանադրական հանրաքվեի խայտառակությունը:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում