«Իրեն չեմ ճանաչում, չգիտեմ ով է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով հասարակական հատվածից ՄԻՊ-ի թեկնածության հարցին: Տիկին Փոստանջյանը հանձնաժողովում քննարկումների ժամանակ ասաց, որ հասարակական հատվածից ՄԻՊ-ի թեկնածության առաջարկ չի եղել, մինչդեռ «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարեց, որ առաջարկում է Էլեոնորա Ասատրյանի թեկնածությունը:
Թեկնածությունն առաջարկվել է հրապարակային հայտարարություն տարածելու միջոցով: Նույն առաջարկն ուղարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովում ներկայացված խորհրդարանական խմբակցություններին: Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ Էլեոնորա Ասատրյանից նամակ չեն ստացել:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
24.02.2016