Թատրոնում պրեմիերան միշտ ուրախություն է, տոն, թատերախմբի հաջողությունը: Եվ կրկնակի ուրախալի է, երբ ներկայացումն ընդունում է գլխավոր «դատավորը»՝ հանդիսատեսը, որի կարծիքը միշտ կարեւոր է թատրոնի աշխատակիցների համար: Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ ամերիկացի դրամատուրգ Դեյվիդ Հայերի «Պառլամենտական կատակերգություն» պիեսի պրեմիերան: Ներկայացման բեմականացումն իրականացրել է թատրոնի գեղարվեստական տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը:
Հայերի պիեսը սուր է, դինամիկ եւ շատ արդիական նաեւ այսօր: Այն քաղաքական երգիծանք է, որը ծաղրում է ամերիկյան ժողովրդավարական ընտրությունները: Պիեսը լի է սուր հումորային եւ զվարճալի իրավիճակներով, որոնցում անընդհատ հայտնվում են կատակերգության հերոսները: Դատելով հանդիսատեսի տրամադրությունից, կարելի է փաստել՝ ներկայացումը ստացվել է:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
24.02.2016