Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն կորզել է Սերժ Սարգսյանի ելույթը». Քաղաքական վերլուծաբան

Փետրվար 24,2016 23:00

ՀՀԿ-ի հետ  քաղաքական համագործակցությունից ՀՅԴ-ն կարողացավ կորզել Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Նրա մեկնաբանմամբ, Սերժ Սարգսյանի ելույթը նաեւ խաղի կանոններն էին, որոնք հնչեցին հենց կոալիցիայի կազմավորումից առաջ. «Լավ իմանալով ՀՀԿ-ի առաջադրած պայմանները, չեմ կարծում, որ խոսքը հավասար համագործակցության մասին է: Նախկին կոալիցիաները՝ 2011, 2012 թվականներին կազմավորված, նույնիսկ դրանից առաջ,  այդ բոլոր կոալիցիաներում եղել են ստվերային պայմանավորվածություններ, իսկ այս անգամ մինչ պայմանավորվածությունները հրապարակային կդարձնեին, Սերժ Սարգսյանը հրապարակեց խաղի կանոնները, թե ինչպես է  ինքը տեսնում տարբեր ոլորտների շեշտադրումները, ինչպես է տեսնում իշխանության  մեջ գտնվող մարդու կերպարը: Չեմ ասում, թե ՀՀԿ-ն ատամներով պահելու է հենց այդ չափանիշները, բայց ՀՅԴ-իր համար հիմք է ստեղծել,  որ ասի՝ սա է խաղի կանոնները, իշխանության մեջ այս ինչ մարդը չի համապատասխանում այս ինչ չափանիշին:

ՀՀԿ-ի լայն մեկնաբանության դաշտը նեղացվել է: Կարող ենք ասել, որ խաղի կանոններն ամրագրված են Սերժ Սարգսյանի ելույթում ու դրանք ոչ այնքան ՀՀԿ-ի խաղի կանոններն են, որքան Սերժ Սարգսյանի խաղի կանոններն են: Պետք  նկատի ունենանք, որ բանակցություններն էլ տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի ու Հրանտ Մարգարյանի մակարդակով,  դրանք անձերի մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններ են ու խաղի կանոններ:

Չեմ ուզում ասել, որ չենք ունենալու նախկին կոալիցիաների ճակատագիրը, բայց մենք ունենք նախկին կոալիցիաներից մի տարբերություն, որ մինչեւ կոալիցիա կազմավորելը հրապարակվում են խաղի կանոնները: Ինչպես կօգտագործի ՀՅԴ-ն,  դա իրենից է կախված: Եթե սա համարում են հանրությանը ներկայացված մի գեղեցիկ  տեքստ, որն ընդամենը լեգիտիմացնում է  այս պայմանավորվածությունները, իհարկե, կունենանք նախկին կոալիցիաների ճակատագիրը: ՀՀԿ-ն կրկին կասի՝  կամ մի քննադատեք, կամ ձայններդ կտրեք եւ կրեք պատասխանատվությունը: Մենք հիշում ենք նախկին բազարները:  Բայց հիմա կան խաղի կանոններ, որոնք այնքան էլ վատը չեն, եթե ՀՅԴ–ն ուզենա օգտագործել դա ու պարտադրել, որ  այդ կանոններով խաղա ոչ միայն ինքը այլեւ հենց ՀՀԿ-ն»:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, եթե ՀՅԴ-ն  չի ուզում դառնալ իշխանության գործիք կամ կրտսեր գործընկեր, պետք է խաղա խաղի այդ կանոններով. «Իշխող կուսակցությունը մի քայլ առաջ անցած սկսել է համաձայնությունների կայացումը, այդ կտրվածքով արդեն իսկ բոլոր  հնարավոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվել են քաղաքական ուժերի միջեւ: Այսօր կարող ենք ասել, որ ձեւավորվել է ապագա իշխանության երկու հենասյուներ՝ ՀՀԿ եւ ՀՅԴ… Բայց ինչպես Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում ասաց` դրանով չի ավարտվելու այն ուժերի շրջանակը, ովքեր կանգնելու են ապագա իշխանության հիմքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29