«Բերման ենթարկված ակտիվիստներին տեսա, հետաքրքրվեցի բռնություններ բերման ենթարկելիս կամ բաժնում եղե՞լ են: Բոլորն ասացին, որ ոչ մի բռնություն չի եղել: Վարչական ընթացակարգ է տեղի ունենալու»,- Արաբկիրի ոստիկանությունից դուրս գալուց հետո «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ 10 հոգի են բերման ենթարկվել: Նրանք են Տիգրան Մազմանյանը, Անդրանիկ Վարդանյանը, Սիփան Փաշինյանը, Կարո Ղուկասյանը, Մաքսիմ Սարգսյանը, Վիկտորյա Հարությունյանը, Փայլակ Թեւանյանը, Հերբերտ Գեւորգյանը, Միքայել Նազարյանը, Արտակ Գեւորգյանը:
Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ ակտիվիստներին բերման ենթարկելուց 3 ժամ անց բաց կթողնենք, այսինքն՝ ժամը 23-ին: «Կարեւորն այն է, որ ես մի քանի անգամ ճշտեցի, որ որեւէ քրեական ընթացակարգ չկա»:
Անդրադառնալով փաստաբաններ Հայարփի Սարգսյանին եւ Տիգրան Մազմանյանին ներս չթողնելու փաստին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոստիկանությունում իրեն փոխանցել են, թե փաստաբանները պատշաճ չեն ներկայացել ու ասել, թե ում մոտ են գնում. «Բայց ես ասացի, որ փաստաբանների հետ կապված այդ խնդիրը ես միայն այստեղ չէ, շատ հաճախ նման իրավիճակներում բախվում ենք: Ես ամեն անգամ ոստիկանների հետ շփվելիս հարկ եմ համարում նրանց ուշադրությունը հրավիրել»:
Կարդացեք նաև
Ոստիկաններն իրենց հերթին պնդել են, թե ձգձգումներն ընթացակարգային բնույթ են կրում: Պետք է ճշտել, թե ում մոտ են եկել փաստաբանները, բերման ենթարկվածները ցանկանում են նրան տեսնել, թե ոչ:
Լուսանկարը Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
բռնութեան չե՞ն ենթարկել…
սա ինչ տարօրինակ, ինչ արտակարգ ու անսովոր բան…
Տիկին Փոստանջյանին որ հարց տաք, հաւանաբար բացատրելու է թէ բանտապահները այս տղոց չեն ծեծած, որովհետեւ անոնք բոլորը այս օրերին շատ զբաղած են ուրիշ «քաղբանտարկեալ» մը ծեծելով՝
https://www.aravot.am/2016/02/24/660852/
եւ ի՞նչպէս գիտէ այդ
պարզ է
այդպէս են ասում այդ միւս բանտարկեալին փաստաբանները, որոնց այդպէս պատմեր է իրենց յաճախորդը
հաստատ իրողութիւն է ուրեմն