Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկված ակտիվիստի փաստաբանին թույլ չեն տալիս մտնել ոստիկանության շենք

Փետրվար 24,2016 20:55

«Ինձ Տիգրան Մազմանյանը զանգահարեց եւ ասաց, որ խաղաղ ցույց են իրականացնում, որտեղից ապօրինաբար բերման են ենթարկել: Քաղաքացիական հագուստով ոստիկանն ասել է, որ վարչական բերում է»,- «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց ակտիվիստ Տիգրան Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ նախագահական նստավայրի դիմացից բերման ենթարկվեցին մի քանի ակտիվիստներ: Նրանք ցույց էին իրականացնում ի պաշտպանություն կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի: Բերման ենթարկվածների մեջ է նաեւ Տիգրան Մազմանյանը:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ վարչական բերման ժամանակ «անձանց չէին անօրինական ազատությունից զրկում: Սա իրականում բերման ենթարկելու գործընթաց է: Իմ պաշտպանյալներն այժմ ապօրինաբար պահվում են ոստիկանության շենքում: Իմ շորից քաշելով դուրս հանեցին, ինչը փաստաբանի գործունեության խոչընդոտում է եւ քրեորեն պատժվող արարք է: Ես զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի միջնորդեն, որ տեսակցեմ իմ պաշտպանյալին»:

Փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին, պատճառաբանելով, որ բերման ենթարկված ակտիվիստը գրավոր դիմում չի ներկայացրել այդ մասին: Արա Ղարագյոզյանն այս առնչությամբ նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ որոշումներ ունի այսպիսի դեպքերի համար. «Եթե ոստիկանությունում գտնվող անձը բանավոր հայտարարում է, որ ինքը պաշտպան է ցանկանում, ապա ոստիկանությունն անմիջապես պետք է ապահովվեր, որ անձն իրականացնի իր սահմանադրական իրավունքը»:

Լուսանկարը` Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29