Հունգարիայի Գիոր քաղաքում այսօր մեկնարկեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցող 47 երկրների 588 հրաձիգների մեջ են նաեւ Հայաստանի 14 նշանառուներ:
Առաջին օրը երիտասարդների հրացան 10 մետր վազող թիրախ (30+30 կրակոց) մրցաձեւում մեր տղաները դասավորվեցին այսպիսի հերթականությամբ:
- Ռազմիկ Մինասյան՝ 540 միավոր
- Շանթ Սարգսյան՝ 536
- Հովհաննես Խաչատրյան՝ 535
Թիմային պայքարում Հայաստանը հինգ թիմերի մեջ զբաղեցրեց 3-րդ տեղը՝ 1611 միավորով: Հաղթեց Ուկրաինան՝ 1677 միավոր, երկրորդ տեղն զբաղեցրեց Ռուսաստանը՝ 1643:
Նույն վարժության աղջիկների (20+20 կրակոց) պայքարում Լիլիթ Մկրտչյանը 348 միավորով հանգրվանեց 7-րդ տեղում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ