Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ կապված Հայաստանին 200 մլն դոլարի զենք տրամադրելու հետ։ Այս մասին հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ դրանով «Հայաստանը խստորեն խախտում է իր վրա դրված միջազգային-իրավական պարտավորությունները և ուժեղացնում իր ռազմական ներկայությունը օկուպացված տարածքներում»։ Ադրբեջանը Ռուսաստանի ԱԳՆ-ից պահանջել է «երաշխիքներ ստանալ առ այն, որ վաճառված զենքը և ռազմական տեխնիկան չի օգտագործվի օկուպացված տարածքներում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ