Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանրապետականն ու Դաշնակցությունն «այլեւս նույն տրամադրությունն ունեն»

Փետրվար 24,2016 19:20

«Այս փաստաթուղթն անդրադառնում է մեր երկրի կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Ինչ-որ առումով սա նաեւ ճանապարհային քարտեզ է, որտեղ դրված են մեր երկրում քաղաքական ուժերի հիմնական համադրելի նպատակները, ինչպես նաեւ հանրապետության նախագահի վերջին ելույթի այն դրույթները, որոնք ընդհանուր են մեզ համար»,- ՀՀԿ-Դաշնակցություն քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, թե երկու կուսակցությունները համոզված են, որ նոր Սահմանադրությունից բխող քաղաքական նոր մշակույթի շնորհիվ քաղաքական ուժերը ոչ թե առճակատվելու են միմյանց ոչնչացնելու համար, այլ՝ «իսկապես փորձելու են ցանկացած հարց քննարկել, բանակցել, լուծումներ գտնել, ոսկե միջինը գտնել: Ես վստահ եմ, որ այս փաստաթղթով, համատեղելով մեր երկու քաղաքական ուժերի հնարավորությունները, մենք կարողանալու ենք մեր երկրում քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային ոլորտներում փոփոխությունների ուղի բացել»:

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հավելեց, որ պաշտոնների հետ կապված խնդիրը մարտավարական է. «Ինչպես արդեն ասացինք, մեր համագործակցության հիմքում արժեհամակարգային նմանություններն են եւ Դաշնակցության ներգրավվումը պետական կառավարման ապարատի մեջ, ոլորտների տեսակետից, համագործակցությունն ապահովելու խնդիր ունի»:

Աշոտյանը նաեւ նշեց, որ այս համագործակցությունը յուրահատուկ է ոչ միայն իր բովանդակությամբ, այլեւ՝ «գալիս է կոտրելու Հայաստանի քաղաքական դաշտում վերջին 4 տարիների ընթացքում օրինաչափ դարձած տրոհման գործընթացը: Եթե հետեւեք, 2012 թվականից առ այսօր բոլոր իշխանական եւ ընդդիմադիր ձեւաչափերը միայն տրոհվել են: Մենք ստեղծում ենք նոր փոփոխություններ ու ասում ենք, որ քաղաքական դաշտում պետք է համատեղ աշխատանք»:

Անդրադառնալով համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո իրենց տրամադրության վերաբերյալ հարցին, Արմեն Աշոտյանն ասաց, որ իրենք այլեւս նույն տրամադրությունն ունեն:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    սա ի՜նչ հոյակապ սիրոյ պատմութիւն է…

    երգենք, պարե՛նք

    https://www.youtube.com/watch?v=TgHeghpNHP8

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29